Պարզվել է «Սուրմալու»-ի պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը
Պարզվել է «Սուրմալուի» պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը, հայտնում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։
Նա 1951թ.–ին ծնված Արտավազդ Հայրապետյան է։
Այս պահին հայտնաբերվել է 16 մարդու դի, որոնցից 15–ի ինքնությունը պարզ է, մեկինը` ոչ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ |