Օրվա լրահոս

Ահազանգը ստացվել է Գյումրու տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկի տեղադրման մասին: Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝ այս պահին տարածքը սահմանազատված է և սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Ի դեպ, նա տեղեկացրել է նաև, որ երեկ ևս ահազանգ եղել է նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, բայց պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում և Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ 

Վերջին նորություններ