Օրվա լրահոս

 Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

 

«Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում Հայաստանին՝ օգոստոսի 14-ին Երեւանի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։ 

 

Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Նա ողջունում է փրկարարների անձնվիրությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Վերջին նորություններ