Իսրայելն ու Թուրքիան լիովին վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

 Իսրայելի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունները վերականգնել ամբողջ ծավալով և երկու երկրների դեսպաններին մայրաքաղաք վերադարձնել: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

 

«Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև զրույցից հետո Իսրայելն ու Թուրքիան լիովին վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

 

ԱԳՆ-ի գծով շփումների ընթացքում «որոշում է ընդունվել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը բարձրացնել մինչև դիվանագիտական հարաբերություններն ամբողջ ծավալի ու վերադարձնել երկու երկրների դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին»,-հավելել են վարչապետի գրասենյակից:

Քաղաքականություն