«Պուտինի հետ անմիջական շփումը շատ կարևոր է». Շոլց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումները կարևոր են, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շվեդական Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդում է РИА новости-ն։


«Որքան էլ դժվար լինի, ուղղակի շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ: Ես ցանկանում եմ, որ մեր հաղորդագրությունները անմիջապես հասնեն Ռուսաստանի նախագահին», - բացատրեց Շոլցը:


Քաղաքական գործչի խոսքով՝ այս կերպ նա ցանկանում է Ռուսաստանի առաջնորդին փոխանցել Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ Արեւմուտքի դիրքորոշումը։
Բացի այդ, Շոլցը հավելել է, որ հնարավոր չի համարում Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում»։

Քաղաքականություն

Պատահարներ