ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզման վտանգ կա, որոշում է կայացվել աշխատանքները կատարել միայն ցերեկային ժամերին. ԱԻ խոսնակը ամփոփում է
Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվում է պայթյունի գոտում: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում հայտնեց ԱԻ մաուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Քանի որ նշված տարածքում փլուզման վտանգ կա, որոշում է կայացվել աշխատանքները կատարել միայն ցերեկային ժամերին, գիշերը որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: Որոնումը փրկարարները կշարունակեն վաղը: