Մակրոնը հայտարարել է «առատության» և «անհոգ կյանքի ավարտի» մասին

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների առաջին խորհրդից առաջ մռայլ կանխատեսմամբ է հանդես եկել բնապահպանական եւ ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ՝ հայտարարելով «առատության» եւ «անհոգ կյանքի ավարտի» մասին, գրում է Le Figaro-ն։

 

«Վիճակը, որում մենք գտնվում ենք, մեծ ցնցումների եւ մեծ հեղաշրջման պես մի երեւույթ է»,- իր ելույթը սկսել է նախագահը։ «Արդեն մի քանի տարի է, ինչ մենք մի վիճակի ավարտի փուլում են, որը կարող է առատություն թվալ: Դա իրացվելիություն է՝ առանց ծախսերի... դա ապրանքների, տեխնոլոգիաների առատության վերջն է, որոնք, թվում էր, միշտ հասանելի էին մեզ համար»,- ասել է նա՝ հայտարարելով, որ պատրաստ է «քայլեր ձեռնարկել՝ բոլոր հետեւանքները վերացնելու համար»:

 

Էմանուել Մակրոնը նաեւ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հովանու ներքո առաջիկա շաբաթներին նախատեսված «խոշոր բնապահպանական պլանավորմանն» ուղղված աշխատանքների մասին։

 

«Եկել է հստակ եւ վճռական ընտրություն կատարելու ժամանակը, որպեսզի սեզոնին, որը մենք հենց նոր վերապրեցինք, կրճատենք ջերմոցային գազերի արտանետումները, կրկնապատկենք ջանքերը, որոնք կարողացանք ներդնել, ինչպես նաեւ ավելի արագ վերափոխել երկիրը»,- ասել է Մակրոնը:

 

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարներին, ովքեր «առաջին գծում են, մասնավորապես՝ ներքին գործերի եւ առողջապահության հարցերով», ինչպես նաեւ հրշեջներին, ընտրված ներկայացուցիչներին եւ բոլոր պետական ​​ծառայողներին, «ովքեր ստիպված էին գործ ունենալ ինչպես երկու խոշոր հրդեհների, որոնք մենք վերապրեցինք այս ամառ, այդպես էլ փոթորիկների եւ վատ եղանակի հետ»։



 

Քաղաքականություն

Պատահարներ