Միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ պատասխանն Իրանը ստացել է

 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

 

«Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք  սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին:

Քաղաքականություն

Պատահարներ