Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ

 Մոսկվան Թեհրանի հետ համաձայնեցրել է Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործումը, ևս 14-ի շուրջ բանակցությունները շարունակվում են:  Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին  չորեքշաբթի ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

 

«Ներկայումս մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ նավթի և գազի յոթ հանքավայրերի յուրացման շուրջ,- նրա խոսքերը մեջբերել է «Շանա» գործակալությունը:Այս պահին բանակցություններ են ընթանում 14 այլ հանքավայրերի շուրջ»։

Ջավադ Օուջին նաեւ հույս է հայտնել, որ այդ համաձայնագրերը շուտով կիրականացվեն։

Նրա խոսքով, Իրանն ու Ռուսաստանը լավ հնարավորություններ եւ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության եւ առեւտրի ոլորտում, եւ Իրանը ձգտում է, որ լդրանք կյանքի կոչվեն։

Քաղաքականություն

Պատահարներ