Անձնական մեծ ներդրում եք կատարում. Պուտինի ուղերձը՝ Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևի կին, այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային ծննդյան օրվա առթիվ: 

«Դուք անձնական մեծ ներդրում եք կատարում մեր պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում, որն այս տարի հասել է դաշնակցային հարաբերությունների նոր մակարդակի: Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական կապերը շատ ոլորտներում, մեր ժողովուրդների բարեկամությունը կշարունակեն ամրապնդվել»,- ասվում է շնորհավորական նամակում:

Քաղաքականություն

Պատահարներ