Գեղամ Մանուկյանը՝ 24 մլն դրամի դիմաց 4,5 ամիս ծառայելու նախագծի մասին

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով 24 մլն դրամի դիմաց 4,5 ամիս ծառայելու հնարավորություն տալու Կառավարության նոր նախագծի մասին։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից: «փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018-ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում: Փաստորեն, դեռ չեն մոռացել: Ավելի ուշ հանգամանալից փաստարկներով կանդրադառնանք սրա վտանգավորությանն ու անթույլատրելիությանը»,-գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ