Հակառուսական հայտարարությանը ՄԱԿ-ի 193 երկրներից միացել է միայն 54-ը

 ՄԱԿ-ի անդամ պետությունների մեկ երրորդից էլ պակաս մասն է միացել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հակառուսական հայտարարությանը, որը երեկ հնչեցվել է կազմակերպության կենտրոնակայանում: 


ՄԱԿ-ի անդամ է հանդիսանում 193 երկիր։ Հայտարարությունը ստորագրել է 54 պետություն, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրալիան, Կանադան, Չեխիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Լատվիան, Լիտվան, Իտալիան, Իսպանիան և Ուկրաինան: Հայտարարությունը կարդացել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։ 
Այդ պետությունները ափսոսանք են հայտնել, որ Ռուսաստանը չի դադարեցրել հատուկ ռազմական գործողությունը։ Նրանք դատապարտել են հրթիռային հարվածները, որոնք Ռուսաստանը հասցնում է ուկրաինական տարածքին։ 


Հայտարարության հեղինակները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։

Քաղաքականություն

Պատահարներ