Կառավարությունում պաշտոններ են ստանալո՞ւ. կուսակցություններից արձագանքել են տարածվող լուրերին. Аrmtimes

 Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն տարածվեց, համաձայն որի  Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում պատրաստվում է փոփոխություններ կատարել: Փոփոխություններով Էդմոն Մարուքյանը հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, Արամ Սարգսյանը՝ փոխվարչապետի պաշտոնին, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ են վարվում:«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հավակնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնին: Аrmtime-ը կապվել է նշված կուսակցությունների հետ:

 

«Նման քննարկում Կառավարության անդամների հետ չի եղել»,- Аrmtimes-ի  հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ևս հերքում է, թե Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվելու է ԱԳ նախարար: 

 

«2 ամսվա ընթացքում ես մոնիթորինգ եմ իրականացրել և հասկացել, որ նման տեղեկություններ հրապարակում են ընդդիմադիրները: Նրանց պատկերացմամբ՝ աշնանը թեժ է լինելու, որքան իրենց թեժացրած գարունը եղավ: Նրանց պատկերացմամբ՝ իշխանությունը նեղը կընկնի ու պատասխանատվությունը ստիպված կլինի բաշխել, կոալիցիաներ կազմել, ինչպես իրենք էին նախկինում անում, կոալիցիաներ էին կազմում, ներառյալ ՀՅԴ-ի հետ, և պատկերացնում էին, թե դա կոնսոլիդացրած կառավարություն է: Նրանք չեն գիտակցում, որ մարդը կարող է պաշտոն ստանալ, որպեսզի պետականաշինությամբ զբաղվի, ոչ թե իրենց նման պաշտոններ բաժանի, որպեսզի պատասխանատվությունն այլ մարդկանց հետ կիսեն»,- նկատեց Խաժակյանը:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը ևս հերքում է լուրերը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ են վարվում:

 

«Ես չունեմ նման տեղեկատվություն, թույլ տվեք տարածվող նման շինծու լուրերը չմեկնաբանել»,- ասաց Աբովյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ