Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ. Միշուստին

Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ հակառուսական պատժամիջոցների պայմաններում: Այս մասին ՌԴ վարչապետը նշել է Չոլպան-Աթայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ 

ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում երկրների միջև երկկողմ առևտուրն աճել է 42%-ով և գերազանցել 1,6 մլրդ դոլարը։ 

«Հայ գործընկերների հետ օպերատիվ որոշումներ են կայացվում։ Դրանք ուղղված են պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը»,-  ասել է ՌԴ վարչապետը։ 

Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերին Հայաստանում ռուսական ընկերությունների առաջիկա բիզնես առաքելությանը։  
«Դա կօգնի հարմարավետ պայմաններ ստեղծել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի գործարարների գործունեության համար»,- նշել է Միշուստինը։ 

ՌԴ վարչապետի խոսքով՝ առաջնահերթություն է տրվում նաև Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ