ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ջերմուկն ադրբեջանցիների ափի մեջ է հայտնվել». պահեստազորի գնդապետ

«Սարերն այլևս մերը չեն: Ջերմուկն ադրբեջանցիների ափի մեջ է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հավելելով. «Այստեղ արդեն կատարվում են հորատման աշխատանքներ, որպեսզի Ջերմուկի ակունքը թեքեն դեպի Իստիսու»: 

 

Ցույց տալով քարտեզը՝ շարունակել է. «Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում. Սյունիքի՝ Սիսիան-Գորիսի շրջանների ամբողջ ջրային ռեսուրսները Իշխանասարի բարձունքներից են սկսվում, այստեղ կա Կարմիր լիճը, Սև լիճը: Այս լճերի ցամաքման կամ մեկ մետր իջեցնելու դեպքում տասնյակ հազարավոր աղբյուրներ ցամաքելու են»:

Քաղաքականություն

Պատահարներ