ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ԱԳՆ հեգնական հայտարարությունը՝ ԱՄՆ դեսպանատան հարբած աշխատակցի մասով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հեգնանքով է մեկնաբանել համացանցում հայտնված տեսանյութը, որում Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հարբած աշխատակիցը In the Army Now երգի ներքո վաղ առավոտյան վերադառնում է ամերիկյան դիվանագիտական առաքելության շենք: 

 

«Կոչ ենք անում Պետդեպարտամենտին աշխատանքի անտանելի պայմանների համար լրացուցիչ վճարել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին։ Մեր դեմ պայքարը հոգնեցնող գործ է», – ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

 

Տեսանյութում, որը նկարահանվել էր դեռևս հուլիսին, տղամարդը դժվարությամբ է ոտքի վրա կանգնած և անընդհատ ընկնում է։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ տեսանյութում պատկերված է Նավարո Նիկոլաս Սթորմին՝ ամերիկյան բանակի նախկին ծովագնացը, որն այժմ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը անվտանգության աշխատակից է:

 

Քաղաքականություն

Պատահարներ