Պայթյուն՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում
Auroranews-ը քիչ առաջ հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: Ոստիկանությունից հայտնում են, որ նման ահազանգ այսօր ստացել են։
«Օգոստոսի 31-ին, ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել:
Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 4.20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն»,- Auroranews-ի հետ զրույցում նշեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ըստ Գագիկ Շամշանի տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանո...
Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի դեպքով կան ձերբակալվածներ
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախար...
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Դավթաշենի կամրջի վրա
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտա...