ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգությամբ հայ Խաչանովը հաղթանակ տարավ. ավստրալացի թենիսիստը զայրույթից կոտրեց ռակետները

 Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Sports.ru կայքը։

 

Սա Նյու Յորքում ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարի վերջին մրցաշրջանն է։ Մինչև այս 26-ամյա ռուսաստանցին US Open-ում երրորդ շրջանից առաջ չէր անցել։

 

27-րդ համարի տակ Խաչանովը 1/4 եզրափակչում հաղթել է ավստրալացի Նիկ Կիրյոսին (23 համար)՝ 7։5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 3 ժամ 39 րոպե։ Ավստրալացին, չհամակերպվելով պարտության հետ, խաղից անմիջապես հետո սկսել է կոտրել թենիսի ռակետները:

 

Այդ խաղից առաջ ավստրալացին ընդամենը երեք պարտություն ուներ 14 հինգ սեթանոց խաղերում։

Կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի Նորվեգիան ներկայացնող Կասպեր Ռուուդի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակիչում հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին:

 

Քաղաքականություն

Պատահարներ