Հրդեհ` Լոռու մարզի տներից մեկում. խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացու դի

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը այտնում է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի տներից մեկում, 84–ամյա տանտերը մահացել է։ 

 

«Սեպտեմբերի 8-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է երկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 5-րդ փողոցում գտնվող մեկհարկանի տներից մեկում։ 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։25-ին, մարվել՝ 10։01-ին։ Փրկարարները խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացի Վ․ Պ․-ի դին (ծնված 1938 թ․)։ Այրվել են խոհանոցը (մոտ 8 քմ), հյուրասենյակի մոտ 7 քմ և տանիքի մոտ 12 քմ հատվածները», - նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ