ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուֆայի առևտրի կենտրոնում հրդեհը վերաճել է թալանի. ականատեսների կադրերը

Ուֆայի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն ավարտվել է թալանով: Այս մասին գրում է Readovka-ն՝ նշելով, որ մեկ այլ վարկածի համաձայն՝ «վաճառողները փրկելիս են եղել իրենց ապրանքը»:
 

Ականատեսները տեսանկարահանել են, թե ինչպես են մարդիկ խանութներից ապրանքներ հանում, մինչ հրշեջները զբաղված էին հրդեհով։ Իրադարձությունների երկու վարկած կա՝ մեկի համաձայն՝ թալանողները խառնաշփոթի մեջ գողությամբ են զբաղվել, մյուսը՝ վաճառողները փորձել են փրկել իրենց արտադրանքի մի մասը կրակից ու ծխից։
 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Մերկուրիում բռնկված հրդեհին հատկացրել է երրորդ աստիճան, զոհերի մասին տեղեկություններ չկան, ինչպես նաև տեղեկություններ հրդեհի պատճառների մասին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարման աշխատանքներին ներգրավվել է 78 մարդ և 28 տեխնիկա։

Քաղաքականություն

Պատահարներ