ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ Ուֆայի առևտրի կենտրոնում

Ուֆայում հրդեհվել է «Մերկուրի» առևտրի կենտրոնը: Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարները, հայտնում է մարզային ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մասին տեղեկությունը դիսպետչերները ստացել են տեղական ժամանակով 19:36-ին։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի մակերեսը 1,5 հազար քմ է։ Հրդեհը տարածվել է տանիքում: 

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարման աշխատանքներին ներգրավվել է 78 մարդ և 28 տեխնիկա։

 

Տեսանյութ՝ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարություն

Քաղաքականություն