Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունումՕլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ 

Օլիմպիական չեմպիոնը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին։ 

Հիշեցնենք, որ Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: 

Հիշեցնենք, որ ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը  1/16-ում հաղթեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչին: 

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/16 եզրափակիչում 5-2 հաշվով հաղթանակի հասավ ճապոնացի մրցակցի նկատմամբ: 

67 կգ քաշային Սլավիկ Գալստյան 7-7 հաշվով պարտվեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Պառվիզ Նասիբովին: Հաղորդում է ArmSport.am-ը։

Քաղաքականություն

Պատահարներ