Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթեց ղըրղզ մրցակցին։

 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Օլիմպիական չեմպիոնը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին։

Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել:

 

Հիշեցնենք, որ ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը  1/16-ում հաղթեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչին:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/16 եզրափակիչում 5-2 հաշվով հաղթանակի հասավ ճապոնացի մրցակցի նկատմամբ:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյան 7-7 հաշվով պարտվեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Պառվիզ Նասիբովին:

Քաղաքականություն

Պատահարներ