«Ադրբեջանական զորքերը չեն թողնում անգամ շտապօգնության մեքենաներին անցնել այդ ճանապարհով». Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ փակ է Կապան-Ճակատեն նոր սարքած ու ՄԻԱԿ ճանապարհը։ Ադրբեջանական զորքերը չեն թողնում անգամ շտապօգնության մեքենաներին անցնել այդ ճանապարհով և օգնություն ցույց տալ մեր վիրավորներին։

Հարց 1. Գոնե հիմա հասկացող կա՞, որ մեր ռազմավարական նշանակության ճանապարհները ոչ մի կերպ չէր կարելի տալ թշնամուն։

Հարց 2. Ճանապարհը տալուց հետո ինչո՞ւ է նոր ճանապարհը կառուցվել թշնամու քթի տակ, նրա համար հեշտ՝ անզեն աչքով դիտարկելի և մեր մեքենաների խոցման համար հարմար տեղանքով։

Հիշեցնեմ, որ Կապան-Ճակատեն ճանապարհը միակ ճանապարհն է, որով Կապանից կարելի է հասնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ սահմանամերձ դարձած, սահմանին կպած գյուղերը»։

Քաղաքականություն

Պատահարներ