Առողջ քաղաքացիները կարող են որպես դոնոր դիմել Սյունիքի արյան փոխներարկման կայան

Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանն այս պահին ապահովված է արյան բաղադրամասերով, բայց առավոտյան ժամը 9-ից շարունակում է արյան դոնորների ընդունելությունը, «Ազատությանն» ասել է կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը։

Նրա խոսքով՝ առողջ քաղաքացիները կարող են որպես դոնոր դիմել Սյունիքի արյան փոխներարկման կայան, օրինակ՝ Գորսի մասնաճյուղ։

 

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանն արդեն հաղորդել է առնվազն 49 զոհի և 3 վիարվորի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ