Հայաստանի օդային սահմանը բաց է

Հայաստանի դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը չի ազդել քաղավիացիայի աշխատանքի վրա, օդային սահմանը բաց է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

 

«Թռիչքներն իրականացվում են ըստ գրաֆիկի, փոփոխություններ չկան։ Օդային սահմանի փակվելու վերաբերյալ պաշտոնական որևէ հրաման կամ տեղեկություն չկա»,– հայտնել է Աղաբեկյանը։

 

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով այս պահին դրությամբ ունենք 49 զոհ։ 

Քաղաքականություն

Պատահարներ