ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ

Հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 14։00-ի սահմաններում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 


«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի նվազմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի,Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»,– նշեց Թորոսյանը։ 


Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

 

Կան զոհեր ու վիրավորներ։ 
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ 
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

Քաղաքականություն

Պատահարներ