Սև լճի տարածքում իրավիճակը լարված է. Յոլյան

Սյունիքի մարզի Սև լճի տարածքում իրավիճակը լարված է, Գորիսում կրակոցների ձայներ են լսվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։

Նրա խոսքով` հրետակոծությունից Գորիս համայնքում 4 տուն է վնասվել։ Թշնամին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները։

 

«Մերոնք Սև լճի տարածքում են, մինչև օրվա վերջ կգան , նորություններ կիմանանք»,–ասել է Յոլյանը։

 

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։

Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

Քաղաքականություն

Պատահարներ