Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վերին Շորժայի, Գորիս ուղղություններով. Баграмян26

Ադրբեջանի զինված ուժերը սկսել են գնդակոծել հայկական դիրքերը Վերին Շորժայի ուղղությամբ: Այս մասին գրում են հայկական թելեգրամյան ալիքները:

 

Ինչպես նշում է Баграмян 26-ը, ադրբեջանական զինուժը հրետակոծություններ է սկսել նաև Գորիսի ուղղությամբ։ Վարդենիսի տարածքում արդեն կես ժամ ինտենսիվ գնդակոծություն է իրականացվում:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

 

Քաղաքականություն

Պատահարներ