Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից․ վարչապետ

Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ագրեսիա է տեղի ունեցել, մենք այդ ագրեսիան չենք ընդունում, պետք է դուրս գան մեր տարածքից», - ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ։

 

«Բայց պետք է գնանք այդ հարցերի կարգավորմանը։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ»,-նշեց նա։

Վարչապետն ասաց, թե ստորագրելու է այդ որոշումը՝ առանց մտածելու, թե ինչ կլինի հետո իր հետ։

Քաղաքականություն

Պատահարներ