Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը»

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը։ 

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստան փոխանցել սեպտեմբերի 13-ից սկսած մարտերի ընթացքում զոհված Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մինչև 100 դի։ 

Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է Բաքվի մտադրության մասին:

 

Auroranews-ը կապ հաստատեց Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակ, որտեղից մեզ ասացին, որ դեռևս նման հաստատում կամ տեղեկություն չունեն և խնդրեցին քիչ հետո կապ հաստատել։ 

Քաղաքականություն

Պատահարներ