Ջերմուկում լուսավորությունն անջատված է. քաղաքի մերձակայքում թեժ մարտեր են ընթացել. համայնքի ղեկավարի տեղակալ

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր։ Այս մասին Հանրայինի հետ զրույցում ասել է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։
 

Խաչատրյանը հայտնել է, որ քաղաքի ներսում իրավիճակը գտնվում է օպերատիվ հսկողության տակ. «Ունենք հերթապահություն թե Ոստիկանության, թե տեղի բնակչության կողմից»։
 

Համայնքի ղեկավարի տեղակալն ասել է, որ Ջերմուկ քաղաքի տարածքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել. «Կեչուտ գյուղում վնասվել է հին առանձնատուն, որտեղ մարդիկ չեն բնակվում։ Ջերմուկ քաղաքում վնասվել է մեկ առանձնատան տանիքային հատվածը եւ թեթեւակի վնասներ է հասցվել Ջերմուկ քաղաքի գերեզմանատանը, որտեղ որ կրակոցներ են եղել։ Ծեծերը, կանայք, երեխաները տարհանվել են, տեղափոխվել են Վայք եւ Եղեգնաձոր։ Տեղում են այն բնակիչները, որոնք ծառայություն են կատարում քաղաքի տարածքում»։
 

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունն այս հարցազրույցը եթեր է հեռարձակել ժամը 21։30-ին, թե ժամը քանիսին է արվել տեսագրությունը՝ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Քաղաքականություն