Սոթքում լրատվամիջոցների թղթակիցների թիրախավորումն անընդունելի է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում լրատվամիջոցների թղթակիցների թիրախավորումն անընդունելի է։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում գրել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
 

«Սթոքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրենց մասնագիտական աշխատանքը կատարող օտարերկրյա և տեղական ԶԼՄ-ների դիտավորյալ թիրախավորումը բացարձակապես անընդունելի է»,– նշել է Հունանյանը։
 

Նշենք, որ Սոթքում եղել են տեղի լրատվամիջոցներից Հանրային հեռուստաընկերությունը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Radar Armenia-ն։

Քաղաքականություն

Պատահարներ