ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն ժամը 18։00-ի դրությամբ նոր տեղեկություններ է հայտնում

Ժամը 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ժամը 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։

Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։

ՀՀ զինված ուժերը ձեռնարկում ենանհրաժեշտ բոլոր միջոցները` թշնամուն համարժեք պատասխանելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ