Ադրբեջանական ԶՈՒ-ի հրետակոծությունից վիրավորված քաղաքացիական անձանց թիվը ավելացել է

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիքերի ու բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը հասել է 7-ի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նա ընդգծեց, որ վիրավոր քաղաքացիները և զինծառայողները բուժօգնություն են ստանում թե՛ մարզային, և, թե՛ քաղաքային բժշկական կենտրոններում, ինչպես նաև զինվորական հոսպիտալներում։

 

«Վիրավոր քաղաքացիներից 4-ը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, ցավոք 1 հոգու վիճակը բավականին ծանր է։ Այսօր ծանոթացել եմ նրա առողջական վիճակին, բժիշկներն էլ ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։ Երկու քաղաքացի էլ ամբուլատոր պայմաններում ստացել է համապատասխան բուժօգնություն ու դուրս է գրվել»,– ասաց Ավանեսյանը։

Քաղաքականություն