Հայաստանը ժամ առաջ պետք է հետ կանգնի «սխալ ճանապարհից»․ Էրդողանը սպառնացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

 

«Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագիրը խախտելու արդյունքում ստեղծված իրավիճակը մենք համարում ենք անընդունելի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:

 

Ըստ նրա՝ Անկարան ցանկանում է, որ Հայաստանը ժամ առաջ հետ կանգնի «սխալ ճանապարհից» և, «իր ժամանակն ու էներգիան ծախսի խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ»:

 

Թուրքիայի ղեկավարը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները չկատարելու մեջ:

«Մշտապես ագրեսիվ կեցվածք ցուցաբերող և համաձայնագրի պայմանները չկատարող Հայաստանի համար նման դիրքորոշումն, իհարկե, հետևանքներ կունենա»,- սպառնացել է Էրդողանը:


 

Քաղաքականություն

Պատահարներ