Խոսնակը մանրամասներ է ներկայացրել վթարից հետո Զելենսկու վիճակի մասին

Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտնել է, որ Կիևում տեղի ունեցած վթարից հետո Զելենսկին փոքր քերծվածքներ է ստացել, որոնք այսօր չեն ազդել նրա աշխատանքի վրա, հայտնում է Strana.ua առցանց տարբերակը։

Մեկ օր առաջ Կիևում Զելենսկու ավտոշարասյունը վթարի էր ենթարկվել։

Նիկիֆորովի խոսքով՝ «վթարը չի ազդել Զելենսկու առողջական վիճակի և կատարողականի վրա»։ Նա հավելել է, որ Զելենսկին ստացել է միայն «թեթև կապտուկներ»։

 

«Նա աշխատում է առավոտից, այսօր նախատեսված բոլոր միջոցառումները նախատեսված են ժամանակացույցով»,- ասել է Նիկիֆորովը։

 

Նիկիֆորովի խոսքով՝ Կիևում վթարը տեղի է ունեցել պարետային ժամից ընդամենը մի քանի րոպե առաջ՝ ժամը 23.00-ի սահմաններում։ Զելենսկին վերադառնալիս է եղել ուղևորությունից, մեկ այլ մեքենա շարժվել է խաչաձև ուղղությամբ, և բախում է տեղի ունեցել՝  հավելել է Նիկիֆորովը։

Այն հարցին, թե վթարը պատահակա՞ն է եղել, թե՞ դիտավորություն, Նիկիֆորովը պատասխանել է.

 

«Դեպքի վարկածներն ու այլ մանրամասներ ոստիկանությունը կհաղորդի»։


 

Քաղաքականություն

Պատահարներ