ՄԱԿ-ը հուսով է, որ Բաքուն և Երևանը կպահպանեն հրադադարի պայմանավորվածությունը

ՄԱԿ-ը հուսով է, որ Բաքուն և Երևանը կպահպանեն չորեքշաբթի օրը ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յանչան։

 

«Երեկ երեկոյան հայտարարվեց, որ տեղական ժամանակով 20։00-ից սկսած՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին։ Մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունը և հույս ենք հայտնում, որ զինադադարը կպահպանվի»,- ասել է Յանչան։

Քաղաքականություն