Սյունիքի մարզում քաղաքացիական զոհ ու վիրավորներ կան․ Sputnik

Այս պահին վիճակը Սյունիքի մարզում հանգիստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյան` հավելելով, որ այս պահի դրությամբ մարզում քաղաքացիական երկու վիրավոր և մեկ զոհ կա։

 

Նա տեղեկացրել է, որ երեք օրում Սյունիքի մարզում 4 բնակելի տուն է վնասվել։ Երեքը Վերիշենում են, մեկը` Ակներում։

 

«Վնասվել է նաեւ Տեղ համայնքի մշակույթի տունը , մեկ քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել Սիսիան համայնքում, ինչպես նաև վնասվել են Կապանի ԲԿ–ի երկու շտապօգնության մեքենաներ», –նշել է աշխատակազմի ղեկավարը։

 

Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում հոսանքի մատակարարման լարեր են վնասվել, սակայն դրանք, Էդգար Մարտիրոսյանի պնդմամբ, արդեն վերականգնվել են։

Քաղաքականություն

Պատահարներ