ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի այս օրերի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը. հրթիռ է արձակվել առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին,  հարակից շենքերից մեկը և սրճարանը` այդ  թվում ԱԻՆ-ի շենքը:
 

Ինչպես հայտնել է «Արմենպրես»-ի թղթակիցը` հրթիռ է արձակվել նաև Ջերմուկի առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ:
 

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ միայն ճոպանուղու վրա ընկել է մոտ 11 արկ: 

 

«Արկերի պատճառով ճոպանուղու առաջին հատվածը կրել է բավականին մեծ վնաս, իսկ ընդհանուր գծի տակ` հենասյուները դեռևս չենք ստուգել, քանի որ վերև բարձրանալն անհնար է»,- ասաց նա:
 

Ճոպանուղու տնօրենը դեռևս դժվարացավ նշել վնասի հստակ չափերը:

Քաղաքականություն

Պատահարներ