ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միլիարդներ ենք հավաքելու, բայց չենք կռվելու, ուժեղ ենք լինելու․ Սուքիասյան

Ոչ չեմ միանա իմպիչմենթի գործընթացին, ի՞նչ իմպիչմենթ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչտուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կմիանա վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթացին, եթե այդպիսին սկսվի:

 

«Ամեն մարդ ինքն իր համար նոր երգ է հորինում, սկսում է այդ երգը երգել: Հորինում են քաղաքական այն ուժերը, որոնք ամոթ չունեն: Եթե ամոթ ունենային, կկանգնեին պետության հիմքերի կողքին, դա իշխանությունն է, կառավարությունն է, ՊՆ-ն է: Երբ ուսումնասիրում ենք մեր հազարամյա պատմությունը, բոլոր ժամանակներում պետականության ունեցած ժամանակներում Հայաստանի պետությունը, թագավորությունը քանդվել է այս նույն ձեւերով: Իհարկե, մարդիկ կան, որ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ մարդիկ կան, որոնք շփոթմունքի մեջ են, մարդիկ կան էմոցիոնալ են, ստանում են տեղեկություններ, սկսում են էմոցիոնալ գործողությունների մասնակցել: Սա պետք է վերանա, սա պետություն է,մեր պետականության հիմքերը պետք է լինեն շատ ամուր»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ