ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրիստինե Պողոսյանը հաշիվ է պարզում ընդդիմադիր պատգամավորների հետ

Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է։ Այսօր Աժ–ի իր ելույթում հայտարարեց նիստին ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, որից հետո Աժ-ում իրարանցում սկսեց և պատգամավորները միամյանց սկսեցին վիրավորել։ 

 

Ավարտելով ելույթը` Մանուկյանը պահանջեց հրապարակել բոլոր զոհվածների անունները` հավելելով, որ զոհերի շարքում են նաև եռամսյա հավաքներին քաղաքական նպատակներով զորակոչված քաղաքացիները։

 

Լրագրողների փոխանցմամբ Մանուկյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը լարվեց: Քրիստիե Պողոսյանը հաշիվ էր պահանջում Գեղամ Մանուկյանից:

 

Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, եւ փորձում էր դահլիճից դուրս ուղեկցել Գեղամ Մանուկյանին եւ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին:

Քաղաքականություն

Պատահարներ