ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թագավորական գվարդիայի աշխատակիցն ուշագնաց է եղել Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ

Մեծ Բրիտանիայի Վեսթմին պալատում, որտեղ անցկացվում է թագուհի Եղիսաբեթ II-ի հրաժեշտի արարողությունը, պատվոպահական խմբի տղաներից մեկը ուշագնաց է եղել թագուհու դագաղի մոտ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

 

Թագավորական պահակը, որը դագաղի մոտ հսկում էր, սկզբում սկսել է օրորվել, իսկ հետո կորցրել գիտակցությունն ու ընկել հատակին։ Ուղիղ հեռարձակումն ընդհատվել է մի քանի րոպեով, մինչ ոստիկանները օգնել են տղամարդուն։

 

Թագուհու դագաղը, որը տեղադրված է դիակառք կոչվող բարձր հարթակի վրա, շուրջօրյա հսկվում է թագուհու թիկնապահների, թագավորական գվարդիայի կամ Լոնդոնի աշտարակի ծառաների կողմից:

 

Վեսթմինսթերյան պալատը բաց կլինի օրը 24 ժամ, մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 6:30՝ թագուհու հուղարկավորության օրը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայի Բալմորալ քաղաքի իր նստավայրում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։

Քաղաքականություն

Պատահարներ