Վերիշենի բնակիչը երեկ բեկորային վնասվածք է ստացել զինծառայողներին օգնելու ընթացքում

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչը երեկ ժամը 15:00-ի մոտակայքում բեկորային վիրավորում է ստացել զինծառայողներին օգնելու ընթացքում, այժմ հիվանդանոցում բուժում է ստանում։ Այս մասին 24News.am-ին ասել է Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։ 

Զադայանն ասել է, որ Ռաֆիկ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքը ստացել է ծնկից վերեւի և ներքեւի հատվածներում։  

Վերիշենի ղեկավարի խոսքերով, միաժամանակ երեք արկ է ընկել, Խաչատրյանը հասցրել է պառկել։ 

Բնակավայրի ուղղությամբ առավոտվանից կրակոցներ չկան, հանգիստ է։

Քաղաքականություն

Պատահարներ