«Ադրբեջանի ԶՈՒ որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են շրջափակումների մեջ». ԳՇ պետ

«Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ»,- հայտնել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: 

 

«Ադրբեջանի ԶՈՒ մխրճումներն իրականացվել են խմբերով, ջոկատներով և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,- հավելել է նա: 

 

«Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»,- ասել է ԳՇ պետը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

Քաղաքականություն