«Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են». Էդվարդ Ասրյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին:

 

«Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։ Դա վայրագության վերջին աստիճանն է», - ասաց ԳՇ պետը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

1

Քաղաքականություն

Պատահարներ