Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են «հին ադրբեջանական Իրևանի մասին». Լինդսի Սնել

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման հերթական դեպքերից մեկին: 

 

Ադրբեջանը «Իրևան» անվանումով գիրք է հրատարակել, որը նախատեսված է երեխաների համար և պատմում է «հին ադրբեջանական Իրևան քաղաքի մասին»: Նշվում է, որ գիրքը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից:

 

««Իրևանը երեխաների համար» գիրք՝ «հին ադրբեջանական Իրևան քաղաքի» պատմության մասին, որը կարելի է ձեռք բերել Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Բաքվի Գրքի կենտրոնից»,- գրել է լրագրողը։

Քաղաքականություն