Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն. Այս մասին Հանրայինի եթերում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Իր խոսքով՝ նրանք ուզում են ամեն ինչ: Ցանկանում են տարածաշրջանում միայն իրենք և Թուրքիան լինեն և ամեն ինչ անում են այդ ուղղությամբ: 

 

«Հենց սկսում ենք ինչ-որ բան քննարկել, նա հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է գնում և այլ բան է ուզում, և այս գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով: Այսօր մենք ցույց տվեցինք, որ այլևս չենք գնալու այս ճանապարհով, և սա մեր զինվորների պայքարն է, և սա մեր հայտարարություններն են, որ մենք պատրաստ ենք քննարկել խաղաղության պայմանագիր առանց նախապայմանների, և ոչ ավելին»,- ասել է Սիմոնյանը։

Քաղաքականություն

Պատահարներ