Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները։ 

 

Ալիևի խոսքով՝ միջանցքը  շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար։

 

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ Բաքուն Հայաստանին տրամադրել է 5 հիմնարար սկզբունք, և ընդգծել խաղաղ համաձայնագրի նախագծի վրա աշխատանքն առանց նախապայմանների և արհեստական ​​ձգձգումների սկսելու անհրաժեշտությունը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվել և չի քննարկվելու:

Քաղաքականություն