Անհանգստացնող լուրեր. զինված բախումներ են ՀԱՊԿ անդամ 2 պետությունների միջև. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ղրղզա-տաջիկական սահմանին սկսված զինված բախումներին՝ գրելով. 
 

«Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։
 

Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում: Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում:

 

Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»:

 

Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ պարագծով: 

 

Հաղորդվում է, որ Տաջիկստանի մեկ սահմանապահ է զոհվել, երեքը վիրավորվել են:

 

Նշենք, որ և՛ Ղրղզստանը, և՛ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են: 

Քաղաքականություն